Լրահոս

10.01.2010 15:55


10/9 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի տեղակալն էլ է լսել

10/9 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի տեղակալն էլ է լսել

«7օր»-ն արդեն տեղեկացրել է, որ Կենտրոն համայնքի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի՝ 10/9 ընտրատեղամասի մոտ ծեծի է ենթարկվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը։ Նրան տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց։

Հիվանդանոցից, սակայն, որևէ տեղեկատվություն չտրամադրեցին՝ ասելով, թե նոր հիվանդ են ընդունել, բժիշկը «խիստ զբաղված է» և չի կարող հեռախոսին մոտենալ։

Ինչ վերաբերում է 10/9 ընտրական տեղամասին, ապա այս տեղամասի հանձնաժողովի նախագահի տեղակալը «7օր»-ի թղթակցին ասել է, թե իրենք էլ են լսել Պետրոս Մակեյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը, սակայն որևէ բան չեն տեսել։

Ի դեպ, նշենք նաև, որ այսօր Պետրոս Մակեյանի ծննդյան օրն է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը