Լրահոս

10.01.2010 16:01


Թիվ 10/20 ընտրատեղամասի հանձնաժողովի ՕԵԿ–ական անդամը գնացել էր խաշ ուտելու

Թիվ 10/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արշակ Վարդանյանը լրագրողներին վստահեցրել է, որ ընտրություններն անցնում են օրենքի տառին համապատասխան։ Նրա խոսքերով, սակայն, հանձնաժողովի անդամներից ՕԵԿ ներկայացուցիչը չի եկել ընտրատեղամաս, և ընտրություններն սկսվել ու շարունակվում են առանց նրա մասնակցության։ Այն հարցին, թե ինչն է չներկայանալու պատճառը, Արշակ Վարդանյանն ասել է, թե տեղյակ չի։

Արա Սիմոնյանի վստահված անձ Արման Միրիջանյանն ասել է, որ իր տեղեկություններով նա գնացել է խաշ ուտելու։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը