Առավոտյան թմրամիջոց է պատրաստել և ներարկման եղանակով գործածել
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Երկաթուղայինների փողոցի թիվ 3 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռոբերտ Ք.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է 5 մլգ տարողությամբ, չօգտագործված ներարկիչ, 20 մլգ տարողությամբ, օգտագործված դատարկ ներարկիչ, իսկ գուլպայի միջից՝ 2 մլգ տարողությամբ ներարկիչ՝ սպիտակ թափանցիկ հեղուկով: Ըստ Ռոբերտ Ք.-ի հայտարարության՝ ինքը առավոտյան թմրամիջոց է պատրաստել և ներարկման եղանակով գործածել: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:
Առավոտյան թմրամիջոց է պատրաստել և ներարկման եղանակով գործածել
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Երկաթուղայինների փողոցի թիվ 3 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռոբերտ Ք.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է 5 մլգ տարողությամբ, չօգտագործված ներարկիչ, 20 մլգ տարողությամբ, օգտագործված դատարկ ներարկիչ, իսկ գուլպայի միջից՝ 2 մլգ տարողությամբ ներարկիչ՝ սպիտակ թափանցիկ հեղուկով:
Ըստ Ռոբերտ Ք.-ի հայտարարության՝ ինքը առավոտյան թմրամիջոց է պատրաստել և ներարկման եղանակով գործածել:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: