Լրահոս

10.01.2010 16:02


Պետրոս Մակեյանին ծեծողները սափրագլուխներ են եղել

Պետրոս Մակեյանին ծեծողները սափրագլուխներ են եղել

Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթևոսյանը «7օր»-ին ասել է, որ Պետրոս Մակեյանին ծեծողները սափրագլուխներ են եղել։

-Նրանց մեքենաների համարներն են հայտնի, փոխանցել ենք ոստիկանությանը,- ասել է Դ. Մաթևոսյանը՝ հավելելով, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում լարված իրավիճակ է.

-Փորձում են ահաբեկել ընտրողներին, դրսում ազդել նրանց ազատ կամքի արտահայտման իրավունքի վրա, սպառնալ վստահված անձանց, լրագրողներին, դիտորդներին, և ամբողջ խնդիրն այն է, որ ամեն տեղ դրանք ակտիվ համագործակցության մեջ են  հանձնաժողովի նախագահների և անդամների հետ։

Այս ընտրախախտումների դեմ, Դ. Մաթևոսյանի խոսքերով, իրենք պայքարում են ինչպես կարողանում են՝ օրենքով թույլատրված միջոցներով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը