Միշել Օբաման ինդոնեզացի նախարարին հարկադրել է սեղմել իր ձեռքը
ԱՄՆ նախագահի կինը սեղմել է Ինդոնեզիայի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Տիֆատուլու Սեմբիրինգի ձեռքը, ով պահպանողական մահմեդականություն է դավանում և չպետք է դիպչի կանանց, ովքեր իրեն ազգական չեն։
Սեմբիրինգն անգամ որոշել էր հրապարակայնորեն պարզել իրավիճակը՝ «Twitter»-ի իր միկրոբլոգում գրելով, թե ինքը փորձել է խուսափել ձեռքսեղմումից, սակայն Միշել Օբաման այնքան մոտ է պարզել իր ձեռքերը, որ հնարավոր չի եղել դրանից խուսափել։ Մինչդեռ արարողության տեսաերիզում երևում է, որ Սեմբիրինգը ոչ միայն չի խուսափում ձեռքսեղմումից, այլև երկու ձեռքով մեծ ուրախությամբ սեղմում է ԱՄՆ-ի առաջին տիկնոջ ձեռքը։