Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում բոլոր թեկնածուների մեջ ամենաշատ ձայները հավաքել է Ալիևի կինը կինը
Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում բոլոր թեկնածուների մեջ ամենաշատ ձայները հավաքել է երկրի առաջին տիկին, Հեյդար Ալիևի անվան ֆոնդի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻՍԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևան։
ԿԸՀ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն' Խազարսկի՝ մեծությամբ երկրորդ №14 ընտրատարածքում Մեհրիբան Ալիևան հավաքել է ձայների 94,49%-ը։ Ադրբեջանի առաջին տիկնոջ օգտին ձայն է տվել քվեարկության 34 152 մասնակիցներից 31 797-ը։
Թիվ 14 ընտրատարածքում մասնակցությունը կազմել է 78,21 տոկոս։
Հիշեցնենք, որ միջազգային կազմակերպությունները նշել էին, որ Ադրբեջանում Միլի Մեջլիսի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին հայտարարել էր. «Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները ճիշտ է, անցել են խաղաղ պայմաններում, սակայն դրանք չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականն այն մասին, որ ընտրությունների կազմակերպումը ընդհանուր առմամբ բավարար չէ երկրում ժողովրդավարության զարգացման հարցում էական առաջընթաց արձանագրելու համար»։