1 օրվա ընթացքում բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք:
Բացահայտվել է գողության 14, խարդախության 8, յուրացման, ավտոմեքենա փախցնելու, համակարգչային հանցագործության և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: