Լրահոս

10.01.2010 17:08


«Ժառանգություն» կուսակցությունն այս ընտրություններում որևէ պատասխանատվություն չի կրում

«Ժառանգություն» կուսակցության կողմից պաշտոնապես ընտրություններին ոչ ոք չի մասնակցում, և «Ժառանգություն» կուսակցությունը որևէ մեկի գործողությունների համար պատասխանատվություն չի կրում։ Այս մասին «7օր»-ին տեղեկացրել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ կուսակցությունն ընտրությունների համար պատասխանատվություն չի կրում, քանի որ հանձնաժողովի անդամներ չունի։

«7օր»-ի այն դիտարկմանը, որ մասնավորապես 10/17 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության անվան տակ մարդիկ էին հանդես գալիս, Ա.Մարտիրոսյանը պատասխանել է, որ հնարավոր է՝ այդպես ներկայացվի, սակայն «Ժառանգությունն» այս ընտրություններում որևէ պատասխանատվություն չի կրում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը