Փետրվարի 9-ին, ժամը 21:20-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արզնիի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 22-րդ կմ-ին ՎԱԶ 21-099 մակնիշի 34 FU 073 պետհամարանիշով (վարորդ՝ 1981 թ. ծնված Ռ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել:
Արզնիի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած