Լրահոս

11.11.2010 13:10


Ինչո՞ւ ՕԵԿ–ը չի սատարի ԲՀԿ թեկնածուին

Ինչո՞ւ ՕԵԿ–ը չի սատարի ԲՀԿ թեկնածուին

Այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ լրագրողները հարցադրում են կատարում, այդ իսկ պատճառով էլ իրենք էլ պատասխանում են, որ 2013թ. սատարելու են Սերժ Սարգսյանին։

Իսկ «7օր»-ի այն հարցին՝ եթե 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն մեծամասնություն ձեռք բերի, 2013թ. իրենք չե՞ն սատարի Գագիկ Ծառուկյանին, Հ. Բիշարյանը պատասխանել է.

-Մենք արդեն ասել ենք մեր թեկնածուի մասին և այլ մեկնաբանություններ չեմ ուզում անել, որովհետև դա բոլոր քաղաքական ուժերի(մանավանդ քաղաքական ուժի ղեկավարն է խոսել 50+1 տոկոսի և թեկնածության մասին) գործն է, իրենց խնդիրն է, իրենց որոշումն է։ Ես այլ քաղաքական թիմերի որոշումները կամ ծրագրերը, մոտեցումները չեմ ուզում քննարկել։

«Սերժ Սարգսյանին կսատարեք նույնիսկ այն դեպքում, եթե ԲՀԿ-ն ստանա ձայների մեծամասնությունը, ՀՀԿ-ն՝ փոքրամասնությո՞ւնը»,-որոշակի պատասխան է խնդրել «7օր»-ի թղթակիցը։

-Եկեք նույնիսկներով և կարծիքներով, գուշակումներով չգնանք առաջ։ Մենք ռեալ մարդիկ ենք, ռեալ պատկերացում ունենք ամեն ինչի մասին, և կգա ժամանակը, քանի որ մենք 2 տարի ունենք, և այդ ամենը պարզ կլինի։ Այսօր գուշակումներով խոսել, թե ով ինչ կանի, ով ինչ է ասում և ինչպես կստացվի, դրանց պատասխանները, կարծում եմ, կլինեն ոչ կոռեկտ,-ասել է նա։

ՕԵԿ խմբակցության ղեկավարից լրագրողները հետաքրքրվել են նաև՝ 2012թ. ընտրությունների կեղծման դեպո՞ւմ էլ ՕԵԿ-ը կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

-Ընտրություններին ընդհանուր առմամբ 13 տարի մասնակից եմ և ես պետք է ասեմ, որ ընտրությունների կեղծիքների ցուցանիշը գնալով պակասում է,-պատասխանել է Հ. Բիշարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը