Ինչպես արդեն տեղեկացրել էինք, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության համար ընտրությունների նախնական արդյունքներով Արա Սիմոնյանը ստացել է 7254 քվե, Նիկոլ Փաշինյանը՝ 4822, իսկ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի օգտին քվեարկել է 287 մարդ։
«7օր»-ը փորձել է կապ հաստատել Դավիթ Հակոբյանի հետ և պարզել, թե ինչպես է նա գնահատում ընտրությունների ելքը, սակայն նրան գտնել չի հաջողվել։ Ընտանիքի անդամներից մեկը մեզ տեղեկացրել է, որ Դավիթ Հակոբյանը վաղ առավոտյան տնից դուրս է եկել, և իրենք անգամ չեն էլ տեսել՝ ինչպես և ուր է գնացել։ Մարքսիստական կուսակցության ղեկավարի աշխատավայրից էլ մեզ տեղեկացրել են, որ նա աշխատանքի չի գնացել, և չգիտեն, թե երբ կգա։
Հիշեցնենք, որ Դավիթ Հակոբյանը դեկտեմբերի 15-ին «Փաստարկ» ակումբում տված ասուլիսի ժամանակ ասել էր, թե մայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում ձախողվելուց հետո «Անդրանիկինմանկթքիևկհեռանա»։
Դավիթ Հակոբյանը թքեց ու հեռացա՞վ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության համար ընտրությունների նախնական արդյունքներով Արա Սիմոնյանը ստացել է 7254 քվե, Նիկոլ Փաշինյանը՝ 4822, իսկ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի օգտին քվեարկել է 287 մարդ։
«7օր»-ը փորձել է կապ հաստատել Դավիթ Հակոբյանի հետ և պարզել, թե ինչպես է նա գնահատում ընտրությունների ելքը, սակայն նրան գտնել չի հաջողվել։ Ընտանիքի անդամներից մեկը մեզ տեղեկացրել է, որ Դավիթ Հակոբյանը վաղ առավոտյան տնից դուրս է եկել, և իրենք անգամ չեն էլ տեսել՝ ինչպես և ուր է գնացել։ Մարքսիստական կուսակցության ղեկավարի աշխատավայրից էլ մեզ տեղեկացրել են, որ նա աշխատանքի չի գնացել, և չգիտեն, թե երբ կգա։
Հիշեցնենք, որ Դավիթ Հակոբյանը դեկտեմբերի 15-ին «Փաստարկ» ակումբում տված ասուլիսի ժամանակ ասել էր, թե մայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում ձախողվելուց հետո «Անդրանիկի նման կթքի և կհեռանա»։
7or.am