Լևոն Անանյան. «Մեր հասարակության մեջ ներքին, չհայտարարված քաղաքացիական պատերազմ է ընթանում»
Լրագրողների հետ հանդիմպաման ժամանակ ՀՀ ԳՄ նախագահ Լևոն Անանյանը հայտարարել է, թե մեր հասարակությունը բարոյալքված է, և դրա դեմը պետք է առնել։
-Ես ուզում եմ հայտնել, որ մեր հասարակության մեջ ներքին, չհայտարարված քաղաքացիական պատերազմ է ընթանում։ Հասարակության մի մասը փորձում է ամեն գնով ինչ-որ մի բան անել, ինչ-որ մի կերպ երկիրը կայացնել իր նվիրումով, ինչ-որ արժեքներ ներդնել, իսկ հասարակության մի մասն էլ ամեն կերպ փորձում է հակառակն անել՝ քանդել, ավերել, այնպես անել, որ երկիրը չկայանա։ Ես կարծում եմ, որ մենք բուծել ենք մարդկանց մի տեսակ, որը տնից դուրս է գալիս ոչ թե աշխատելու, այլ տեսնելու, թե ինչ կարող է հափռել, թալանել, տանել, որովհետև այսօր և՛ պաշտոնյայի, և՛ հասարակական աշխատավորի՝ մեր հայ մարդու տեսակը եղծվում է, և մենք ստանում ենք մի հիբրիդ, որը մեզ լավ հանգրվանի չի հասցնի,-ասել է նա։
Ըստ Լևոն Անանյանի՝ այս իրավիճակը շտկելու գործում մեծ դեր ունեն ԶԼՄ-ները, որոնք, ցավոք, բարվոք վիճակում չեն։
-Այսօր մեր մամուլի ամբողջ ծառը գլխիվայր է աճում, որովհետև մենք արդեն վաղուց իսկ կորցրել ենք ազատության և անարխիայի այն սահմանագիծը, որը, իբրև չորրորդ իշխանություն, պետք է մամուլին առաջնորդեր կազմակերպելու հասարակական միտքը։ Այն, ինչ կատարվում է մամուլի որոշ օրգանների էջերի մղձավանջում, որոևէ կերպ չի կարող արդարացվել,-նշել է նա։
Լևոն Անանյանը հայտարարել է, թե հաշվի առնելով երկրում տևական ժամանակ գոյություն ունեցող մշակութային բնականոն զարգացումները խոչընդոտող ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հանգամանքները, ինչպես նաև դրանց կանոնակարգման և լուծման անհրաժեշտությունը՝ ՀՀ գրողների, ժուռնալիստների, կինեմատոգրաֆիստների, ճարտարապետների միությունների, ինչպես նաև ՀՀ թատերական գործիչների, կոմպոզիտորների ու երաժշտագետների միավորուների նախագահները հիմնել են Հայաստանի ստեղծագործական միությունների ղեկավարների խորհուրդ։
-Ամիսը մեկ մենք պետք է հավաքվենք՝ ոչ միայն գրական-մշակութային ու մամուլի հարցերը քննարկելու, այլև քննարկելու մեր ազգային հասարակական կարևոր հնչեղություն ունեցող խնդիրները,-նշել է նա։
Ըստ Լևոն Անանյանի՝ նախագահությունը տարվա կտրվածքով մշակութային արժեքները խեղաթյուրելու, մշակույթի գործիչներին անվանարկելու, ստեղծագործական միություններին վարկաբեկելու, փաստերը խեղաթյուրելու ասպերեզում ձեռք բերված «ռեկորդների» համար սահմանել է «Կեղանք» (կեղանք նշանակում է քոս, խոց) մրցանակաբաշխությունը և նպատակ ունի ինչ-որ կերպ զսպելու մամուլում հրապարակվող զրպարտությունների տարափը։
Սկսած այս տարվանից՝ ամեն դեկտեմբերի հաղթողներին տրվելու են դիպլոմներ և 1937թ. թողարկված 3-ռուբլիանոցների պատճեններ, որոնք խորհրդանշում են, որ լրագրողն իր զրպարտությամբ խիղճը 3 ռուբլով վաճառել է։

7or.am