Լրահոս

11.11.2010 14:14


ԱԺ-ի կողմից առաջարկված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

 Մի  շարք  հանգամանքներ ցույց  են  տալիս, որ  Նախագիծը  մշակվել  է  ոչ  թե  ընտրական  գործընթացների  իրական  կարգավորման  և ապօրինությունների  կանխման, այլ, առաջին  հերթին,  ցուցադրման  համար, այն  է' իբր  կատարվում  են  ԵԽԽՎ  որոշումներն  այդ  ուղղությամբ, մասնավորապես'

  1. ոչ  մի  փոփոխություն  չի  ներկայացվել  ընտրական  օրենսդրությանն   առնչվող  մյուս  օրենքներում,
  2. որպես  հետևանք, Նախագիծը  չի  պատասխանում  այն  հարցերին, որոնք  բարձրացվել  են  դիտորդների  և ,անգամ, Սահմանադրական  դատարանի  կողմից, մասնավորապես, բողոքարկման  համակարգի  մասին,
  3. Նախագծի  ներկայացումը  չի  համապատասխանում  ՀՀ  օրենդրությամբ  սահմանված  պահանջներին, մասնավորապես, չի  ներկայացվել,  անգամ, որևէ  հայեցակարգ /փոփոխությունների հիմնավորումներ/ «նոր  խմբագրությամբ»  կոչվող  օրենսգրքի  մշակման  անհրաժեշտության  մասին,
  4. Նախագիծը կազմվել  է, մեղմ  ասած,  անբարեխղճորեն' կիսատ-պռատ  և   լեցուն  է  բազմաթիվ  ներքին  հակասություններով  ու  սխալներով,
  5. Նախագծի  մշակումը  գլխավորել  են  մարդիկ, որոնք  անմիջական  պատասխանատվություն  են  կրում  ընտրական  օրենդրության  □թերությունների□  կամ  նրա  պահանջների  սխալ  մեկնաբանմամբ  պատսպարված,  տարիներ  շարունակ  իրականացված  «հաղթական»  զանգվածային  խախտումների  համար: Թերևս, դա  է  պատճառը  նաև, որ  Նախագծով  սահմանված  որոշ դրույթներ  ուղղակի  հարմարեցվել  են  վերջիններիս:

   Այսպիսով, օգտվելով  առիթից, փորձ  է արվում  նաև  օրինականացնել  կատարված  խախտումները, որոնք, հավանաբար, անհրաժեշտ  են  նոր  □հաղթանակների□ համար:  

   Սակայն, այդ  մոտեցումն  իր  հերթին, մեկ  անգամ  ևս, հաստատում  է  նախորդ  ընտրությունների  ապօրինի  լինելու  բազմաթիվ  փաստեր: Մասնավորապես, դա  վերաբերվում  է  ԸՕ  այն  առանցքային դրույթներին, որոնց,  օրենքին  հակասող  պաշտոնական  մեկնաբանությունները նախորդ  ընտրություններում  հնարավորություն  են  տվել  ԱԺ  մեծամասնությանն  ու  ՀՀԿ  ղեկավարին  օգտագործել  պետական  հսկայական  միջոցներ  ընտրություններում  □հաղթելու□  համար  և  որոնց  բարձրաձայնման  պառճառով, այսօր  տասնյակ  մարդիկ' քաղբանտարկյալներ  գտնվում  են  բանտերում:

     ՀՀ  ընտրական  օրենսգիրքը  վաղուց  էր  պատրաստ արդար  ընտրությունների  անցկացմանը, միայն  անհրաժեշտ  էր, որ  ժամանակին  կատարվեին օրենքով  սահմանված  փոփոխությունները, այդ  թվում, ՀՀ  և  միջազգային  իրավական  նորմերին  հակասող  դրույթների  վերացումը, ինչը տարիներ  շարունակ  չի  իրականացվել  նախկին  և  ներկա  արդարադատության ՀՀԿական  նախարարների  մեղքով  կամ  կատարվել  է  ճիշտ  հակառակը:

   Ավելին, որևէ  նախաձեռնություն  չի  իրականացվում  և  այսօր'  անմխիթար  վիճակում  գտնվող    ՀՀ  ընտրական  օրենդրության  կարգավորման  ուղղությամբ, որի   վառ  հետևանքն  է  ՀՀԿական  այսօրվա  լայնածավալ  և  անպատիժ  ապօրինի  □բարեգործությունը□: Դրա  փոխարեն  հրապարակ  է  նետվել  ընտրական  հանձնաժողովների  ձևավորման  իբր  կարևոր, սակայն, մեր իրականության  համար, տասներրորդական  հարցը, որն  էլ  դարձել  է  ընտրական  գործընթացներից  անտեղյակ  հասարակական-քաղաքական  որոշ  գործիչների  համար  հիմնական  քննարկման  առարկա:

  Այդ  կապակցությամբ, հայտարարում ենք  մեր  մտահոգությունը  □նոր  խմբագրությամբ□ կոչվող  ԸՕ  նախագծի  շուրջ  ծավալվող  գործընթացների  առթիվ  և  առաջարկում'

  1. քննարկման  առարկա  դարձնել  ոչ  թե  ՀՀ  ընտրական օրենսգիրքը, այլ' ՀՀ  ընտրական  օրենսդրությունը,
  2. վերջինիս  ձևավորումն իրականացնել  □Իրավական ակտերի  մասին□  ՀՀ  օրենքի  շրջանակներում,
  3. այդ  գործընթացներից  հնարավորինս մեկուսացնել  ընտրախախտներին  և  գրանտակերներին,
  4. հրապարակել  որոշ  առանցքային  դրույթների  վերաբերյալ  ներկայացրած առաջարկությունները, մասնավորապես, ԸՕ  առաջարկվող նախագծի 1,2,6,7,9,11,18,22,25,47,74,75,78,87,103,122,126,127,151  հոդվածներ,
  5. հնարավորություն  տալ  ընտրական  իրավունքի  պաշտպանության համար  բանտերում  հայտնված  քաղբանտարկյալներին  ազատ  պայմաններում  մասնակցել   առաջարկվող  քննարկումներին:  

  Սա Է մեր  դիրքորոշումը, որի  շրջանակներում  Ազգային  Ժողով ենք ներկայացրել  առաջարկություններ  ու  դիտողություններ  ԸՕ  ՀՀԿական նախագծի  վերաբերյալ:

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/                                                                     

Այս խորագրի վերջին նյութերը