Լրահոս

11.01.2010 11:14


Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից թույլ է

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից թույլ է

-Սա մի ընտրություն էր, որն ավելի շատ նման էր դիվերսիայի հանրապետության նախագահի դեմ,- գնահատելով հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունները՝ «7օր»-ին ասել է այդ ընտրատարածքի պատգամավորության նախկին թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով 2008թ. նախագահական ընտրություններից հետո առաջին համապետական այս ընտրություններով Սերժ Սարգսյանը շատ բան ուներ ապացուցելու թե՛ ԵԽԽՎ-ին և թե՛ հայաստանյան հասարակությանը, սակայն նրան այդ հարցում խանգարել է մասնավորապես Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

-Բեգլարյան Գագոն որոշել է, որ ինքը Երևան քաղաքի տերն  ու տիրականն է, և ի՛նքը պետք է նշանակի պատգամավորներ։ 9-ում նշանակել է իր ընկերոջը, 10-ում էլ պետք է նշանակի իր բարեկամին,- նշել է Հմայակ Հովհաննիսյանը՝ Գ. Բեգլարյանի նման պահվածքը բացատրելով նախագահի հետ փոխհարաբերություններում և նրա պահանջների ու ցուցումների նկատմամբ անխոցելիություն ձեռք բերելու ցանկությամբ։

«Կարծում եք՝ նախագահն այնքան թույլ է, որ չի՞ կարողանում սաստել Գագիկ Բեգլարյանին»,- «7օր»- հարցին ի պատասխան՝ Հ. Հովհաննիսյանն ասել է, որ, համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանի համեմատ Սերժ Սարգսյանը թույլ է.

-Առաջինը՝ Ե. Զախարյանը նման բան իրեն թույլ չէր տա, և երկրորդ՝ եթե հանկարծ տեսականորեն ենթադրենք, որ նման բան իրեն թույլ տար, անպայման կպատժվեր Ռոբերտ Քոչարյանի կողմից ամենախիստ ձևով։ Այ սա է իրավիճակի տարբերությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը