Սերժ Սարգսյան. «Հայաստանը երախտագիտությամբ է վերաբերվում իր բարեկամներին»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը' հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, ՌԴ դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի և ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արամ Սաֆարյանի գլխավորությամբ:
Նախագահն ընդգծել է, որ ամուր հիմքերի վրա գտնվող հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է, և երկկողմ կապերի սերտացման գործում կարևոր դեր ունի նաև միջխորհրդարանական համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մեծ նվիրումով և ամենօրյա գործունեությամբ նպաստում են երկու երկրների հարաբերությունները տարեցտարի որակական նոր աստիճանի բարձրացնելուն:
«Հայաստանը գնահատում և երախտագիտությամբ է վերաբերվում իր բարեկամներին»,-ասել է Նախագահ Սարգսյանը: Այդպիսի բարեկամներից մեկը, Սերժ Սարգսյանի խոսքով' ՌԴ պետական դումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն է, ում Նախագահը պարգևատրել է Պատվո շքանշանով' ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության խորացման, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Նիկոլայ Ռիժկովը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերում կայացված որոշումների արդյունքում մինչ այժմ իրականացված աշխատանքն ու երևանյան հերթական նիստում քննարկվելիք հարցերը, որոնք միտված են նորարարության, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կարևորագույն մի շարք այլ ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը:
Նախագահը հաջողություն է մաղթել հանձնաժողովի աշխատանքին: