Ալ. Ամալյան. «Հանցագործությունները որպես կրոնական շարժառիթներով կատարված չեն արձանագրվում»
Վերջին շրջանում որպես հանցագործության պատճառ շատ է սկսել նշվել աղանդավորությունը։ Այս կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամալյանն ասել է, որ Հայաստանում ոչ մի վիճակագրություն չկա՝ կարո՞ղ են աղանդավորները ինքնասպանություն կամ հանցագործություն կատարել։ Նա նշել է, որ նման հետազոտություններ չեն կատարվում, քանի որ շատ դժվար է հստակ նշել, թե դա կատարվել է կրոնական շարժառիթներով, իսկ ՀՀ-ում համապատասխան փորձագետներ չկան։
Նա օրինակ է բերել տարբեր դեպքեր՝ ինքնասպանություններ, սպանություններ, որոնք իրականացվել են սատանիստների, Եհովայի վկաների կողմից, սակայն դրանցից ոչ մեկը չի արձանագրվել որպես կրոնական շարժառիթներով կատարված հանցագործություն։
Անդրադառնալով օրերս տեղի ունեցածին, երբ տղան սպանել էր իր ծնողներին, Ալ. Ամալյանն ասել է, թե դա հատուկ դաժանությամբ կատարված սպանություն էր, որը միակ դեպքն է, որ ձևակերպվել է որպես կրոնական շարժառիթներով կատարված հանցագործություն։
Նա նաև նշել է, թե կապ չունի՝ որ կրոնական աղանդավորական կառույցն է, քանի որ դրանցից յուրաքանչյուրում էլ հնարավոր է դա լինի.
-Հիմնականում դա լինում է ուղեղների լվացման հետևանքով, երբ մարդը չի գիտակցում՝ ի՞նչ է կատարվում, երբ մարդը ստանում է հրաման, որն ինքը չի քննարկում, և չի կարող պատկերացնել այդ հրամանի հետևանքները,-ընդգծել է նա և հավելել, որ այդ կրոնական աղանդավորական կառույցների մեջ հիմնականում հանցագործությունների դաշտը մարմնավաճառությունն է, թմրամոլությունը, սպանությունը, դաժան կանիբալիզմը և այլն։
Ալեքսանդր Ամալյանն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Ֆրանսիայի խորհրդարանը վերջին 15 տարում աղանդների վերաբերյալ քննարկումներ է անցկացրել, ուսումնասիրություններ է արել և զեկույցներ է ներկայացրել։
-Մեզ ասում են՝ Եվրախորհուրդը թույլ չի տալիս, բայց եթե ուշադիր ուսումնասիրենք այդ երեք աշխատանքները, միանշանակ կերևա, որ Եվրախորհուրդը միանշանակ պարտադրում է՝ այն քայքայիչ աղանդները, որոնք իրենց գործունեության մեջ ոտնահարում են մարդու իրավունքները և բերում են հանցագործության, միանշանակ պետք է պատժվեն,-ասել է նա։

7or.am