Լրահոս

11.11.2010 15:35


Կ. Զատուլին. «Պատերազմի վերսկսման վտանգն այսօր օդում կախված է»

Կ. Զատուլին. «Պատերազմի վերսկսման վտանգն այսօր օդում կախված է»

Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը դրական է գնահատում ԼՂ կարգավորման գործընթացը և միշտ բացասական վերաբերվում այդ գործընթացի խաթարմանը։ Այդ մասին նա այսօր ասել է ՀՀ ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս:

-Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ստատուս-քվոյի կոպիտ խախտում են: Նա, ով նման խախտումների է դիմում, իսկ նախաձեռնությունն այստեղ Ադրբեջանինն է, լուրջ խնդիր, սպառնալիք է խաղաղության համար,-ասել է Զատուլինը։

Նա նաև ավելացրել է, որ պատերազմի վերսկսման վտանգն այսօր օդում կախված է, Ռուսաստանը շահագրգռված չէ նոր պատերազմով և իրենց անհանգստացնում են պատերազմի վերսկսման մասին հայտարարությունները:

Հիշեցնենք, որ սկսվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստի աշխատանքները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը