Լրահոս

15.11.2010 14:00


Ռուբեն Հախվերդյան. «Եթե իմ ժողովուրդը լավ ապրի, ես ավելի թանկ կվաճառեմ իմ տոմսերը»

Ռուբեն Հախվերդյան. «Եթե իմ ժողովուրդը լավ ապրի, ես ավելի թանկ կվաճառեմ իմ տոմսերը»

Դեկտեմբերի 3-ին կլրանա երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի 60-ամյակը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, թե տարիքն առնելու հետ սկսել է որոշ երևույթների հանգիստ վերաբերվել, սակայն նաև ավելացրել է, թե շարունակում է  ատել ու զզվել գավառամտությունից։

-Հետամնացություն, անպատժելիություն՝ որևէ մեկը չի կարող նորմալ նայել այդ ամենին։ Հետամնացությունն էլ իր հետ  բերում է «ֆիքստուլություն», ու սկսում են իրար հետ վիճել, թե ում մեքենան՝ ժեշտն է ավելի  մեծ, ով ավելի շատ թիկնապահ  ունի և այլն։ Դա ծիծաղելի է։ Ջիպազգիները (ի դեպ, պարտադի չէ անպայման հենց  «Ջիպ» ունենալ, որ ջիպազգի լինես) իրենց մեջ եղած պակասությունը մետաղով ու փողով են փորձում լրացնել,-ասել է նա։

Ռուբեն Հախվերդյանի խոսքերով՝ իր 60-ամյակին լավագույն և սպասված նվերն այն կլինի, որ ժողովուրդը լավ ապրի։

-Եթե իմ ժողովուրդը լավ ապրի, ես ավելի թանկ կվաճառեմ իմ տոմսերը,-նշել նա՝ հավելելով, որ դեկտեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  տեղի  կունենա իր հոբելյանական համերգը, որի տոմսրի արժքեն ընդամենը 1000-5000 դրամ է։

Ռուբեն Հախվերդյանը նաև նշել է՝ շատ փող ունենալու դեպքում նախ իր հայրենի գյուղի ճանապարհը կնորոգեր։

-Հետո 1 մլն-ը կպահեի թաքուն, առանձին, իսկ մնացածն էլ կտայի ընկերներիս՝ հատկապես նրանց, ովքեր կարող են գործ դնել և ավելի շատացնել այդ փողը, որ կարողանան այդ փողով մեր մյուս ընկերներին ծառայել և առհասարակ՝ ժողովրդին ծառայել, որովհետև ես փող ծախսել չգիտեմ։ Ի դեպ, փող ծախսելն ավելի մեծ կուլտուրա է պահանջում, քան վաստակելը։ Ասում են, չէ՝ երբ բոշի եղը շատանու մ  է, քսում  է հետույքին։ Մեզ մոտ շատ-շատ  մեծահարուստներ այդպես են անում,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը