Հարցազրույց

16.02.2017 10:56


Ստ.Մարգարյան. «Իշխանության մեջ լինելը դեռևս չի նշանակում համաձայնվել բոլոր բացասական երևույթներին»

Ստ.Մարգարյան. «Իշխանության մեջ լինելը դեռևս չի նշանակում համաձայնվել բոլոր բացասական երևույթներին»

Երեկվա դրությամբ՝ դեռ ոչ մի կուսակցություն, կուսակցությունների դաշինք գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) չէր ներկայացրել, թեև այսօր գրանցման վերջին օրն է։

Մասնագետները հայտ ներկայացնելու ձգձգումը պայմանավորում են ընտրական ցուցակներում պատգամավորների թեկնածուների անունների հաջորդականության հետ կապված անհամաձայնությունների հետ։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում այս ինտրիգը որոշել են ձգել մինչև վերջին վայրկյանը: «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը երեկ «Ազատության» հետ զրույցում կրկին խաղաքարտերը չբացեց, միայն նշեց, որ ցուցակում հանրության կողմից ընկալելի անձինք են լինելու, և որ բավականին լուրջ ու մրցունակ ցուցակ է լինել։

Հարցին, թե ժամանակին իշխանության մեջ եղած ֆիգուրները, իշխանությանը սերտաճած ֆիգուրները կարո՞ղ են այսօր գնալ իշխանափոխության, Մարգարյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ այո, որովհետև նախ իշխանության մեջ լինելը, եթե դու այնպիսին չես, ինչպես ընդունված է ասել, որ այս մեկը վատ է աշխատում, թալանել է կամ փչացրել է, կամ, չգիտեմ, Հայաստանի իմիջին խփել է, բնականաբար, նաև իշխանության մեջ լինելը կառավարման լուրջ փորձ է։ Մենք ունենք երկու նախկին արտգործնախարար՝ Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, նախկին պաշտպանության նախարար, ոչ միայն Հայաստանում, այլև Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգում բավականին մեծ ավանդ ունեցող անձինք, եթե որևէ պաշտոնյա ունենում է անհամաձայնություն այս կամ այն երևույթի նկատմամբ, բնականաբար, նրա հայտնվելու լավագույն տեղը, երբ որ ինքը դեռևս պաշտոնյա է, նախարար է կամ բարձր այլ պաշտոն է զբաղեցնում, դա Ազատության հրապարակ իջնելն ու միտինգ անելը չի սկզբնական շրջանում, ինքը ունի դրանք հայտնելու տեղ, անհամաձայնությունը քննարկելու, երբ որ տևական ժամանակ դրանք չեն լուծվում, անշուշտ, ինքը կա՛մ դրան համակերպվում է, կա՛մ հրաժարական է տալիս, այնպես որ, իշխանության մեջ լինելը դեռևս չի նշանակում համաձայնվել բոլոր բացասական երևույթներին, որոնք առկա են»։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը