Թիվ 73 երթուղու միկրոավտոբուսում դրամապանակ է գողացել
Փետրվարի 15-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1956 թ. ծնված Եղիսաբեթ Ա.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 13-ին՝ ժամը 13.30-ին, թիվ 73 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և տարբեր տեսակի քարտեր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1959 թ. ծնված Աղվան Գ.-ն, որը նույն օրը՝ ժամը 17.30-ին, Երևանի Դ.Մալյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն:
Թիվ 73 երթուղու միկրոավտոբուսում դրամապանակ է գողացել
Փետրվարի 15-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1956 թ. ծնված Եղիսաբեթ Ա.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 13-ին՝ ժամը 13.30-ին, թիվ 73 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և տարբեր տեսակի քարտեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1959 թ. ծնված Աղվան Գ.-ն, որը նույն օրը՝ ժամը 17.30-ին, Երևանի Դ.Մալյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: