ԱՄՆ–ի հետ աշխատանքում Լավրովը կանտեսի «WikiLeaks»–ի «զվարճալի գրվածքները»
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստացել է «WikiLeaks»-ի պատճառով ԱՄՆ-ից չնեղանալ։ Նա մեկնաբանել է «WikiLeaks» կայքում հրապարկված ամերիկյան դիվանագետների գաղտնի նամակները, որոնցում Ռուսաստանի ղեկավարների հասցեին տհաճ բնութագրումներ կան։ Ինչպես տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը, ըստ Լավրովի՝ Մոսկվան ԱՄՆ-ի իր գործընկերներին կգնահատի՝ ելնելով պայմանագրային գործերից, այլ ոչ թե մասնավոր արտահոսքերից։ Իսկ «WikiLeaks»-ում հրապարակված նյութերը նախարարն անվանել է «զվարճալի գրվածքներ»։