Լրահոս

11.01.2010 15:54


Դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունն ընտրախախտումներ է արձանագրել

Դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունն ընտրախախտումներ է արձանագրել

2010թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախնական տվյալների համաձայն մի շարք տեղամասերում արձանագրվել են բաց քվեարկության դեպքեր, ուղղորդումներ, ճնշումներ, սպառնալիքներ, հարկադրանք, դիտորդների և լրատվամիջոցների իրավունքների սահմանափակումներ, մարդկանց խմբային տեղափոխում ընտրատեղամաս հատուկ մեքենաներով, կուտակումներ ընտրատեղամասերում և այլն։

Գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի խոսքերով՝ ոստիկանությունն ու թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովն ակնհայտ անգործություն են ցուցաբերել ընտրական գործընթացը խոչընդոտող և ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները խախտող անձանց ու տարբեր բողոքների վերաբերյալ, իսկ ընտրախախտումներին մասնակցել են նաև «Ազատ հասարակության ինստիտուտի» դիտորդները։

Այսպիսով,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է անվավեր ճանաչել թիվ 10/12, 10/15, 10/19 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչպես նաև ծառայողական քննություն իրականացնել նշված ընտրական տեղամասերում իրենց ծառայությունն անբարեխիղճ կերպով իրականացրած ոստիկանների նկատմամբ, պատասխանատվության ենթարկել «Ազատ հասարակության ինստիտուտի» դիտորդներ Արմեն Սահակյանին և Դավիթ Սիմոնյանին, նաև ընտրական խախտումներ իրականացրած այլ անձանց, և քննության առնել թիվ 10/15 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում ներխուժած անձանց իսկությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը