Ա. Սաքունց. «Հանրապետական կուսակցությունն ուղղակի պատասխանատվություն է կրում»
-Տեղի ունեցավ հերթական պյուրոսյան հաղթանակը։ Իշխանությունն ապօրինի ազատազրկման մեջ գտնվող անձի նկատմամբ կարողացավ նորից բիրտ ուժի կիրառմամբ, կեղծիքներով, ահաբեկումներով գրանցել իր հերթական հաղթանակը,- «Ուրբաթ» ակումբում ասել է հունվարի 10-ին տեղի ունեցած ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն կառավարող «Հանրապետական» կուսակցությունն է։
-«Հանրապետական» կուսակցությունն ուղղակի պատասխանատվություն է կրում։ Իհարկե, քաղաքական հայտարարություն, որպես այդպիսին, չի եղել, բայց լռելյայն համաձայնությամբ թույլ է տրվել, որ թաղային խուժանն օգտագործվի որպես ուժ և ընտրական պրոցեսին մասնակցություն ունենա,- ասել է Ա. Սաքունցը։

7or.am