Աշխարհ

21.02.2017 18:53


Կրասնոյարսկում հիվանդը ողջ է մնացել հիվանդանոցի 12–րդ հարկից ընկնելուց հետո

Կրասնոյարսկում հիվանդը ողջ է մնացել հիվանդանոցի 12–րդ հարկից ընկնելուց հետո

ՌԴ Կրասնոյարսկի մարզի Ժելեզնոգորսկ քաղաքի հիվանդանոցի հիվանդը ողջ է մնացել 12–րդ հարկի պատուհանից ցած նետվելուց հետո։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

«Նախնական տվյալներով՝ բուժքույրը մտել է սենյակ և տեսել լուսամուտագոգին կանգնած տղամարդուն. նա փորձել է կանգնեցնել նրան, սակայն հիվանդը նետվել է պատուհանից և ընկել ձյան վրա»,–ասել է մարզի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Յուրչենկոն։

Նշվում է, որ ձյունը թեթևացրել է անկումը, և 1989թ. ծնված տղամարդը ողջ է մնացել։ Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Կատարվածի առնչությամբ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը