Լրահոս

12.11.2010 10:38


Հակափառատոն ի պատասխան Գեորգի Վանյանի նախաձեռնությանը

Հակափառատոն ի պատասխան Գեորգի Վանյանի նախաձեռնությանը

Ի պատասխան Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացան Գեորգի Վանյանի նախաձեռնության՝ ուրբաթ՝ նոյեմբերի 12-ի՝ ժամը 15:00-ին, «Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում տեղի կունենա թրքական և ադրբեջանական քարոզչական կինոնկարների դիտում, որի նպատակն է հայ հանդիսատեսին տեղեկացնել ադրբեջանական և թրքական կինոյում հայատյացության թեմայի շահագործման, այդ երկրներում կինոն որպես հակահայկական քարոզչության գործիք օգտագործելու օրինակներին։

Կցուցադրվի Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության պատվերով նկարահանված «Հարյուր քսան» պատմական ժանրի գեղարվեստական ֆիլմը, ինչպես նաև ադրբեջանական արտադրության մի շարք նյութեր՝ կարճամետրաժ կինոնկար, մուլտֆիլմ, այլ տեսանյութեր։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ Ադրբեջանում և Թուրքիայում վարվող հակահայկական քարոզչության վերաբերյալ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը