Լրահոս

10.03.2009 19:09


Շանթ Հարությունյանը վտանգավոր է դարձել

-Ցանկալի կլիներ, որ Մարդու իրավունքների պաշտպանին իրականությանը համապատասխանող ինֆորմացիա փոխանցեին,- այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ անդրադառնալով «7- գործով» կալանավորված Շանթ Հարությունյանի մասին լուրերին։ Արմեն Հարությունյանը դժգոհել է, որ իրեն ասում էին, թե Շանթ Հարույունյանի հարազատներին տեսակցության հնարավորություն չեն տալիս, որ նա ջուր չի խմում և այլն։

-Պարզվեց, որ ուրբաթ օրը հարազատները նրան այցելել են, ջուր էլ է խմել։ Այնպիսի տպավորություն է, որ Մարդու իրավունքների պաշտպանին ճշմարտության մի մասն են միայն ասում,- ասել է Արմեն Հարությունյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը հերքել է նաև այն լուրերը, թե Շանթ Հարությունյանը չի ցանկացել հանդիպել իրեն։ Արմեն Հարությունյանն ասում է, որ հետագայում Շանթ Հարությունյանը խոստովանել է, թե պարզապես չի հասկացել, որ իրեն այցելության է եկել Մարդու իրավունքների պաշտպանը։

Մեկնաբանելով քրեական գործը Շանթ Հարությունյանի մասով կասեցնելու  դատարանի որոշմանը, մինչև նրա առողջական վիճակի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննական եզրակացության հրապարակումը՝ Արմեն Հարությունյանն ասել է.«Նրա ընկերներն ասում էին, որ Շանթը դարձել է անվերահսկելի և վտանգավոր է դառնում կողքինների համար։ Դատարանն ուրիշ ի՞նչ աներ»։

Այս խորագրի վերջին նյութերը