Լրահոս

12.11.2010 11:23


Ի՞նչ կապ ունի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ» գործարանի հետ

Ի՞նչ կապ ունի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ» գործարանի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախագահական նստավայրի հարևանությամբ բողոքի գործողություն են իրականացնում։

Ցուցարարների մեջ մի կին վատացել է, և շատպօգնության աշխատակիցները փորձում են այս պահին օգնություն ցույց տալ նրան։

«Նաիրիտ» գործարանի 5 աշխատակիցներ մտել են նախագահի նստավայր՝  իրենց պահանջները ներկայացնելու։ Նրանց հետ ներս է մտել նաև տնօրեն Վահան Մելքոնյանը, ով էլ կփորձի բացատրություններ տալ։

Հիշեցնենք՝  գործարանի աշխատակիցները բողոքում են, որ իրենց արդեն 3 ամիս աշխատավարձ չեն տալիս, ինչպես նաև նրանից, որ գործարանը երկար ժամանակ պարապուրդի է մատնված։

Աշխատակիցները բողոքում են նաև անհամաչափ աշխատավարձերից՝ մասնավորապես նշելով,  որ տնօրինությունը բավական բարձր աշխատավարձ է ստանում, բայց ըստ էության ոչ մի գործ չի անում, որ այնտեղ հիմնականում  աշախատում են  կարճ կիսաշրջազգեստներով աղջիկներ, և նրանց ամեն ընդմիջումը հասարակ աշխատողների աշխատավարձի չափին է հավասար։ Ըստ ցուցարարների՝ գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը մոտավորպես 4 մլն դրամ աշախատավարձ է ստանում, այնինչ իրենց աշխատավարձը տատանվում է 50-80 հազարի սահմաններում։

Նշենք, որ բողոքում են գործարանի բոլոր աշխատակիցները՝ բացի տնօրինությունից, որոնք, ըստ ցուցարարների, Վահան Մելքոնյանի ծանոթ-բարեկամներն են։

«7օր»-ի հետ զրույցում «Նաիրիտի» տնօրեն Վահան Մելքոնյանը հերքել է այն լուրը, թե ՀՀ վարչապետը կապ ունի գործարանի հետ՝ նշելով, որ Տիգրան Սարգսյանն այնքան առնչություն ունի «Նաիրիտի» հետ, որքան կարող է ունենալ ՀՀ վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը