Աշխարհ

22.02.2017 12:05


«Բարի գալուստ, փախստականնե՛ր». ԱՄՆ Ազատության արձանից պաստառ են կախել (լուսանկար)

«Բարի գալուստ, փախստականնե՛ր». ԱՄՆ Ազատության արձանից պաստառ են կախել (լուսանկար)

Նյու Յորքի Ազատության արձանի պատվանդանին «Բարի գալուստ, փախստականնե՛ր» գրությունով պաստառ է հայտնվել։ Այս մասին հայտնում է «NBC New York»–ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ իրավապահներն արդեն հանել են պաստառը. արձանը չի վնասվել։ ԱՄՆ ոստիկանությունը սկսել է կատարվածի հեղինակների որոնումները։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է անորոշ ժամանակով արգելել սիրիացի փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև կասեցնել մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների այցելություններն ԱՄՆ։ Խոստանալով պաշտպանել երկիրը «օտարերկրյա ահաբեկիչներից»՝ Թրամփը հրամայել է 90 օրով կասեցնել ներգաղթը հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող յոթ երկրներից՝ Սիրիայից, Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից և Եմենից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը