Աշխարհ

22.02.2017 16:40


Պուտին–Սարգսյան հանդիպում է նախատեսվում

Պուտին–Սարգսյան հանդիպում է նախատեսվում

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունները նախապատրաստում են Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը:

Այդ մասին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Պարոն Նալբանդյանի հետ քննարկումները կառուցողական էին, հագեցած ու հստակ: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը և պայմանավորվածությունները մեր գործողությունները միջազգային կառույցներում համաձայնեցնելու շուրջ: Մենք նախապատրաստում ենք երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը»,-նշել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ հայ-ռուսական համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակում է զարգանալ։ Նա ընդգծել է՝ ՀՀ-ում օտարերկրյա կապիտալի ներդրման 40 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը