Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ, բայց և վնասվածք է ստացել (տեսանյութ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլում՝ ֆրանսիական «Սենտ-Էտյենի» հետ խաղում, մկանային վնասվածք է ստացել և ստիպված փոխարինվել 25-րդ րոպեին:
Մինչ այդ՝ 17-րդ րոպեին, Մատայի փոխանցումից հետո Հայաստանի հավաքականի ավագը բացել էր խաղի հաշիվը՝ խփելով հանդիպման միակ գոլը։
ՀՖՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով ստացած վնասվածքին, ասել է.
«Աջ ազդրիս ետևի մկանն է ցավում: Եղավ դրվագ, երբ արագացում կատարեցի, որպեսզի հասնեմ գնդակին, և հենց այդ պահից հետո ցավ զգացի: Վնասվածքիս լրջությունը պարզ կդառնա վաղը՝ բուժզննումից հետո»:
Իսկ «Ttwitter»-ի էջում գրել է․ «Ուրախ եմ վերադառնալ մանկության երկիր: Շատ ուրախ եմ գոլի հեղինակ դառնալու համար: Տխրել եմ դաշտը շուտ թողնելու համար: Խաչենք մատներս»:
Մխիթարյանը նաև շնորհակալություն է հայտնել գոլային փոխանցում կատարած Խուան Մատային:

7or.am