Աշխարհ

23.02.2017 10:20


Ճապոնիան բողոքել է Մոսկվայի՝ Կուրիլյան կղզիներում դիվիզիա տեղակայելու որոշման դեմ

Ճապոնիան բողոքել է Մոսկվայի՝ Կուրիլյան կղզիներում դիվիզիա տեղակայելու որոշման դեմ

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան բողոքարկել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ 2017թ. Կուրիլյան կղզիներում դիվիզիա տեղակայելու որոշումը։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

«Մենք ուշադիր հսկում ենք Ռուսաստանի գործողությունները 4 հյուսիսային կղզիների շրջանում։ Այժմ մենք հավաքում ենք լրացուցիչ տեղեկատվություն՝ դիվիզիա տեղակայելու նոր ծրագրերի մասին։ Փետրվարի 22–ին և 23–ին մենք բողոքներ ենք ուղարկել դիվանագիտական ուղիներով»,–ասել է նա։

Սուգան նաև ելույթ է ունեցել հօգուտ Կուրիլյան կղզիների հարցով բանակցությունների շարունակության և Մոսկվայի և Ճապոնիայի կողմից փոխզիջման որոնման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը