Արամ Կարապետյան. «Պետք է թույլ տային, որ Հմայակ Հովհաննիսյանը դառնար խորհրդարանի անդամ»
Գնահատելով թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունները «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «7օր»-ին ասել է, որ ընտրությւոններն անցել են ինչպես միշտ։
-Ես ՀԱԿ-ին ասել եմ, որ հիմա ընտրություններն անցնելու են ինչպես միշտ, եթե դուք մտնելու եք այդ գործընթացի մեջ և հաշվում եք, որ դա դրական է, դա ձեր խնդիրն է։ Ես կարծում եմ, պետք է թույլ տային, որ Հմայակ Հովհաննիսյանը դառնար խորհրդարանի անդամ,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ նախնական տվյալներով ընտրություններում հաղթանակած «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանին ինքը չի ճանաչել և միայն հեռուստատեսությամբ է նրան տեսել.
-Ես կարող եմ ասել, որ եթե ես լինեի նախագահ, այդ մարդը, եթե նման գործելակերպ ունի միշտ, ես իմ հեռուստատեսությամբ տեսածն եմ ասում, կարծում եմ, որ պետք է լիներ բանտում։
Արամ Կարապետյանի կարծիքով Արա Սիմոնյանի ընտրվելը օրինաչափ էր, քանի որ նմանը նմանին է քաշում։

7or.am