Կայացած երկրներն այդպես չեն վարվում. ԵԽ պատգամավորը մտահոգիչ է համարում Ադրբեջանի պահվածքն իր գործընկերների հանդեպ
Շատ մտահոգիչ է, որ Ադրբեջանի իշխանությունները սկսել են քրեական հետապնդումներ Եվրախորհրդարանի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում անցկացված Սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր Սորայա Փոստը։
«Սա ընդհանրապես չի նպաստում որեւէ բանի: Կայացած երկրներն այսպես չեն վարվում: Մենք միանշանակ հանգամանալի քննարկում կունենանք Եվրախորհդարանում այն մասին, թե ինչպես այս ամենին ընթացք տանք: Սա այսպես չի մնա»,-շեշտեց ԵԽ պատգամավորը:
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Յարոմիր Շտետինայի (Չեխիա) և Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) նկատմամբ: Նրանք Արցախ էին ժամանել՝ որպես միջազգային դիտորդներ Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու համար: