Լրահոս

11.01.2010 19:57


Սահմանադրական դատարանը չի՞ կարող հաշվի չառնել ՀՅԴ ներկայացրած փաստարկները

-Սահմանադրական դատարանն արձանագրությունները պետք է ճանաչի ՀՀ Սահմանադրությանը  ոչ համապատասխան և հակասող,- ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

«Կկարողանա՞ ՍԴ-ն դեմ գնալ իշխանությանը և արձանագրությունները հակաօրինական ճանաճել» հարցին, Վ.Հովհաննիսյանը պատասխանել է, որ տվյալ դեպքում ՍԴ-ն ինչպես և ցանկացած ատյան պետք է գործի օրենքների սահմաններում և նշանակություն չունի, թե ում դեմ նա կգնա. «Նա ոչ ոքի դեմ չի գնում, նա գնում է հանուն օրենքի»։

Նա նշել է, որ Սահմանադրական դատարանը չի կարող հաշվի չառնել ՀՅԴ-ի կողմից ներկայացված փաստարկները, սակայն ինչպես կգնահատի դրանք, Վահան Հովհաննիսյանը կանխորոշել չի կարող։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը