Աշխարհ

24.02.2017 11:50


Իվանկա Թրամփը հորը համոզել է դուրս չգալ կլիմայի հարցով համաձայնագրից

Իվանկա Թրամփը հորը համոզել է դուրս չգալ կլիմայի հարցով համաձայնագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, նրան համոզել են Միացյալ Նահանգները չհանել Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի փարիզյան համաձայնագրից: Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ իր աղբյուրներին հղումով:

Համապատասխան հաձայնագիրը Թրամփը մտադիր էր ստորագրել հաջորդ շաբաթ: WSJ-ի Սպիտակ տան աղբյուրը նշել է, որ Քուշներն ու Իվանկա Թրամփը կարծում են, որ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարն ու բնապահպանական խնդիրները պետք է Թրամփի վարչակազմի առաջնային ուղղություններից մեկը լինեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը