Նոր հայտնագործությունը սառույցից կազատի ավտոմեքենայի ապակիները, բայց...
«Volkswagen»-ի ճարտարագետները նոր միջոց են մտածել, ինչը հնարավորություն է տալիս ապակին ազատել սառցաշերտից, որը ձմեռային առավոտները այնքան նյարդայնացնում է վարորդներին։ auto.mail.ru-ն հաղորդում է, որ դրա դեմ պայքարելու նպատակով ճարտարագետները մտածել են ապակին պատել ինդիումից և թիթեղից բաղկացած նրբագույն թափանցիկ ծածկույթով։ Սրա շնորհիվ ապակիները շատ ավելի դանդաղ կսառչեն, դե, ավտոմեքենայի սրահի ջերմաստիճանն էլ հնարավորինս երկար կպահպանվի։
Ջերմային ցածր ճառագայթման ազդեցության շնորհիվ ավտոմեքենայի ապակիները գիշերվա ընթացքում պարզապես չեն հասցնի սառչել։ Համենայնդեպս այն դեպքում, եթե օդի ջերմաստիճանը -18-ից ցածր չէ։ Իհարկե, ոչ ոք չի ասում, թե նոր ծածկույթի օգտագործումը ապակիներն իսպառ կազատի սառույցից, պարզապես դրանց սառցապատումը մեծապես կնվազի, մաքրելն էլ շատ ավելի դյուրին կդառնա։
Միայն թե այստեղ մի շատ մի փոքրիկ ու անդուր նրբերանգ կա. նոր ծածկույթը պաշտպանում է ոչ միայն սառույցից, այլ նաև... բջջային կապից։ Պարզվում է՝ այն բացասաբար է ազդում բջջային հեռախոսի աշխատանքի վրա և մի շարք խոչընդոտներ է ստեղծում։ Հենց այդ պատճառով էլ առայժմ բոլորովին հասկանալի չէ, թե երբ կսկսեն նոր ծածկույթը կիրառել արտադրության մեջ։