Հարություն Առաքելյան. «Նախագահից սկսած մինչև ժեկի պետը մեզ հեքիաթներ են պատմում»
Ելույթ ունենալով «Ոչ»-ի հանրահավաք և ջահերով երթի ժամանակ, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ասել է, որ պայքարը նոր փուլ է թևակոխում։ Նա նշել է, որ երբ իրեն Սփյուռքի ներկայացուցիչները հարցնում են, թե ինչպես է երկրի վիճակը, նա պատասխանում է, որ ապրում է հեքիաթային պետությունում, ինչն առաջացնում է նրանց զարմանքը։
-Հեքիաթային պետությունում ենք ապրում, որովհետև նախագահից սկսած մինչև ժեկի պետը մեզ հեքիաթներ են պատմում, հեքիաթներ են պատմում լավ ապրելու մասին։ Կարելի է թուլանալ և այդ հեքիաթները լսել, եթե օրինախախտում չլիներ։ Ի սկզբանե հայ-թուրքական գործընթացն ուղղորդվել է օրինախախտումներով,- ընդգծել է նա։
Նա նշել է, որ ցանկացած տառաճանաչ մարդ կարող է տեսնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքում Հայաստանը զրկվում է իր միջազգային իրավունքներից և կդադարի միջազգային սուբյեկտ լինել։
Հարություն Առաքելյանի կարծիքով մի ելք կա, «միասնաբար գնալ և ասել, որ հեքիաթները, թե արձանագրություններում նախապայմաններ չկան, ձեզ պահեք»։
Նրա կարծիքով հայ ժողովուրդն իր վրա անեծք է ունենալու, եթե այսօր այդ օրինախախտումներով շարունակի և զոհ գնա միջազգային հանրության ցանկություններին։

7or.am