Կրթության և գիտության նախարարության շենքի մերձակա տարածքում՝ հատակին, այգու շատրվանների պատերին փակցվաց էին Երևանի մի շարք բուհերի 2 տասնյակից ավելի դասախոսների նկարներ՝ «ԿԱՇԱՌԱԿԵՐ» մակագրությամբ։ Արդեն մոտ 5 ամիս է ինչ «Միասին» երիտասարդական նախաձեռնության անդամաները կոչ էին անում բոլոր ուսանողներին միանալ կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ծրագրին, և աջակցել կաշառակերությունը և մյուս արատավոր երևույթները բուհերից արմատախիլ անելու գործին: Մի քանի ամիս առաջ նրանք թռուցիկներ էին տարածել, ուր նկարի դատարկ շրջանակի մեջ գրված էր.« «Կաշառակեր»։ Ի գիտություն բոլոր դասախոսների. այստեղ կարող է լինել նաև ձեր նկարը»։
Ինչպես իրենք են նշում իրենց տարածած թռուցիկներում, ուսանողների շրջանում անցկացված հարցումների և «ՄԻԱՍԻՆ»-ի էլ. փոստին ուղարկված նամակների արդյունքում 2 տասնյակից ավելի դասախոսներ համարվում են կաշառակերներ։ Անցորդներն ուշադիր զննում էին նկարներն ու իրենց ծանոթ դասախոսի նկարի հանդիպելիս ասում էին. «Ինչ ամոթ է......»։
Կաշառեկերների դեմքերն արդեն հայտնի են