Լրահոս

12.11.2010 13:35


ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջագիր

«Մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ շարժումների ներկայացուցիչներս' ընտրական գործընթացքում կեղծիքների, լցոնումների եւ այլ խախտումների բացառման, այդ գործընթացը առավել թափանցիկ դարձնելու, ինչպեսեւ ՀՀ քաղաքական համակարգի կայացման նպատակով պահանջում ենք ՀՀ Ազգային Ժողովից ՀՀ ընտրական օրենսգրքում առաջիկայում նախատեսված փոփոխությունները կատարելիս ապահովել դրանում հետեւյալ հինգ դրույթների ներառումը.

1.      ՀՀ ԱԺ ընտրությույնների անցկացում բացառապես համամասնական ընտրակարգով.

2.      Քվեարկության մատյանների (քվեարկած քաղաքացիների ստորագրություններով) թափանցիկություն/հրապարակայնություն (տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները պատճենահանվում են և փակցվում համապատասխան ընտրական տեղամասում).

3.      Քվեարկության կազմակերպման և հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում: Ընդ որում, վստահված անձի, դիտորդի, ինչպես նաև ԶԼՄ-ի կողմից կարող է նույն սկզբունքով իրականացվել տեսաձայնագրում.

4.      ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորում բացառապես ՀՀ Ազգային Ժողովում խմբակցություններ ունեցող կուսակցությունների կողմից' յուրաքանչյուրից երկուական ներկայացուցչի նշանակմամբ: Ընտրատարածքային և տեղամասային հանձնաժողովների կազմավորում նույն սկզբունքով. ընտրատարածքայինների անդամներին' Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից նշանակման, իսկ տեղամասայինների անդամներին' ԸԸՀ-րի անդամների կողմից նշանակման միջոցով: Ընդ որում, բոլոր մակարդակների' ԿԸՀ անդամներին նշանակող կուսակցությունները եւ ԸԸ, ՏԸ հանձնաժողովների անդամներին նշանակող պաշտոնատար անձիք պետք է իրավունք ունենան ետ կանչել (փոփոխել) իրենց նշանակած անձանց:

5.      Քաղաքական համակարգում կանանց ներգրավվածության մեծացում. այդ նպատակով կանանց թվի համամասնության մեծացում ընտրացուցակներում մինչև 30 տոկոս: Օրենքում նաեւ ամրագրել, որ կին պատգամավորի կողմից մանդատը վայր դնելու դեպքում նրա փոխարեն մանդատը ստանձնում է ցուցակում հաջորդ կին թեկնածուն, իսկ այդպիսիի բացակայության դեպքում' պատգամավորական այդ տեղը մնում է թափուր:»

1. "Ազատ Հայք" ՀԿ - Ռուբեն Մնացականյան

2. "Ազգային արժեք" ակումբ (ք.Գյումրի) - Արմեն Ներսիսյան

3. Ազգային ուսանողական խորհուրդ - Հովհաննես Աղաջանյան

4. "Բիոսոֆիա" ՀԿ (ք.Գյումրի) - Գեւորգ Պետրոսյան

5. «Դիլնետ սերվիս» կրթական ՀԿ - Աշոտ Հովհաննիսյան 

6. "Զարթոնք-89" բարեգործական ՀԿ - Սիլվա Վարդանյան

7. "Ընդդեմ իրավական կամայականության" ՀԿ - Միքայել Արամյան

8. "Թրանսփերենսի Ինթերնեշնլ" հակակոռուպցիոն կենտրոն

9. "Խորանարդ ինտելեկտուալ կենտրոն" ՀԿ - Սեյրան Մարտիրոսյան

10.   "Ծիրանավոր" իրավապաշտպան բարեգործական ՀԿ - Անահիտ Գալստյան

11.   "Հայաստանի սպառողների ասոցիացիա" ՀԿ - Արմեն Պողոսյան

12.   "Հույս" հասարակական կազմակերպություն - Լալա Ասլիկյան

13.   "Շիրակ" կենտրոն ՀԿ (ք.Գյումրի) - Վահան Թովմասյան

14.   "Պետական կարիքների զոհեր" ՀԿ - Սեդրակ Բաղդասարյան

15.   "Սեմանտ" կրթական ՀԿ (ք.Թալին) - Նունե Սարգսյան 

16.  "Սեփականության իրավունքի պաշտպանություն" ՀԿ - Վաչագան Հակոբյան

17.  "Սոս Արգիճի" - քաղաքացիական նախաձեռնություն (ք.Մարտունի) - Վարդան Գալստյան

18.  "Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն" ՀԿ - Արտեմիս Լեփեջյան

19.   "Ուսման իրավունք" նախաձեռնող խումբ - Դանիել Իոաննիսյան

20.   "Փաստաբաններ մարդու իրավունքների համար" ՀԿ - Սեդա Մելիքյան

21.   "Քաղաքացիական ազգային նախաձեռնություն" ՀԿ - Հովսեփ Խուրշուդյան

Այս խորագրի վերջին նյութերը