Ադրբեջանցի պատվիրակը պնդում է, որ ՆԱՏՕ–ի ԽՎ–ում ԼՂ վերաբերյալ բանձևի քննարկումը իրենց նախաձեռնությամբ է հետաձգվել
Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարի տեղակալ Զիյաֆետ Ասկերովը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի քննարկում հետաձգվել է ադրբեջանական պատվիրակության առաջարկով։
Նա ընդգծել է, որ Լեհաստանում նոյեմբերի 13-16-ը կայանալիք ՆԱՏՕ-ի ԽՎ-ին ադրբեջանական պատվիրակությունը չի կարող մասնակցել՝ կապված Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների հետ, և հաշվի առնելով այս հանգամանքը՝ իրենց պատվիրակությունը ՆԱՏՕ-ի ԽՎ-ին պաշտոնական ուղերձ է հղել՝ մինչև հաջորդ նստաշրջան հետաձգել Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի քննարկումը։
-Հայկական պատվիրակությունը փորձում է ներկայացնել, թե իբր իրենց լուրջ ջանքերի շնորհիվ է հետաձգվել բանաձևի քննարկումը, որը իրականությանը բացարձակապես չի համապատասխանում։ Մենք ինքներս ենք դիմել, որ քննարկումը հետաձգվի, և մեր դիմումն ընդունվել է,-ասել է Զիյաֆետ Ասկերովը։
Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը հայտարարել էր, որ ՀՀ պատվիրակության ջանքերի շնորհիվ է բանաձևի քննարկումը հետաձգվել։