Լրահոս

12.01.2010 11:08


ՍԴ–ում մեկնարկել է հայ–թուրքական արձանագրությունների սահմանադրականության քննարկումը

ՍԴ–ում մեկնարկել է հայ–թուրքական արձանագրությունների սահմանադրականության քննարկումը

Այսօր՝ ժամը 11։00-ին,  ՀՀ Սահմանադրական դատարանը սկսել է քննարկել հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու վերաբերյալ զույգ արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում։

Ստորագրված արձանագրությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարան էր ներկայացրել նոյեմբերի 19-ին: Երբ ՍԴ-ն որոշում կայացնի, այն կրկին պետք է ուղարկվի ՀՀ նախագահին։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ արձանագրություններում առկա պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը, ՀՀ նախագահը դրանք պետք է ներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը