Ռազմիկ Զոհրաբյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը դարձել է Ադրբեջանի խոսնակը»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն, անդրադառնալով ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որով նժդեհականությունը բնորոշել է որպես ռասիզմ, ասել է.
«Դա ռասիզմ չէ, այլ առողջ ազգայնական գաղափարախոսություն, որի շնորհիվ, ի դեպ, Նժդեհը ժամանակին փրկեց Լեռնահայաստանը: Դրա շնորհիվ է, որ այսօր ունենք Արցախ, Երևան։ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձել է Ադրբեջանի խոսնակը։
Նա իր ելույթում խոսել է այդ մասին, քանի որ դա ադրբեջանական մամուլում լայնորեն արծարծվել էր, որպեսզի մերում էլ արծարծվի, իսկ դրա համար խոսնակ էր պետք ու այդ խոսնակի դերում հանդես եկավ հենց Լևոն Տեր-Պետրոսյանը»: