Նոր մանրամասներ՝ սպանված 20-ամյա տղան նաև առաքիչ էր
Այսօր՝ փետրվարի 27-ին, Թլիկ գյուղ բերեցին առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 28/10 տան բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վերջինս սպանության վայրում մասնակցում է քննչական փորձարարության, որտեղ հայտնաբերվել է սպանված՝ Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 6/34 հասցեի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանի դին։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև արնանման դանակ, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է սպանվածին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Երևանում գործող «Կոպոլիվա» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ աշխատանքից հետո ավտոքմենան վարում էր որպես անհատ տաքսի։
Դատաբժիշկը հայտնել է արդեն, որ սպանվածը պարանոցի մասում ստացել է դանակի 4-ից ավելի հարված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետ կասկածյալ Վ. Հովսեփյանը դին դուրս է շպրտել ավտոմեքենայից, որից հետո լրացուցիչ մեկ այլ հարված է հասցրել իր զոհին։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։