Լրահոս

12.11.2010 13:58


Սալոմե Զուրաբիշվիլին հեռացել է Վրաստանի ընդդիմությունից

Սալոմե Զուրաբիշվիլին հեռացել է Վրաստանի ընդդիմությունից

«Վրաստանի ուղի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե դադարեցնում է իր քաղաքական գործունեությունը Վրաստանում։ Այս մասին հաղորդում է «GHN»-ը։

Զուրաբիշվիլին միտք է հայտնել, թե Վրաստանում ընդդիմության գոյությունը ներկա պահին անհնարին է։ Այդ կապակցությամբ նա որոշել է վերջ տալ իշխանություններին հակադրվելուն և հրաժարվել կուսակցության առաջնորդի պաշտոնից։

Գործակալության հաղորդած տեղեկատվության համաձայն՝ ընդդիմությունից հեռանալուց հետո Զուրաբիշվիլին աշխատելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Իրանի դեմ պատժամիջոցների հանձնաժողովում։

Այս խորագրի վերջին նյութերը