Լրահոս

12.11.2010 14:37


Ջոնի Դեփի կինը նրան արգելել է մերկ նկարահանվել Ջոլիի հետ

Ջոնի Դեփի կինը նրան արգելել է մերկ նկարահանվել Ջոլիի հետ

Վանեսա Պարադին խանդի պատճառով պնդել է, որ Ջոնին Անժելինայի հետ չնկարահանվի նոր ֆիլմի չափազանց բաց տեսարանում։

Տեսարանը, որտեղ մերկ Դեփը և Ջոլին լոգարանում գգվանքների են տրվում, պետք է լիներ «Զբոսաշրջիկ» թրիլերի ամենասկանդալային պահը ։ Այնուամենայնիվ, խանդոտ Վանեսա Պարադին արգելել է այդ հատվածը ներառել ֆիլմի վերջնական տարբերակի մեջ։

37-ամյա Վանեսային ֆիլմի սցենարն այնքան դուր չի գալիս, որ զույգի մտերիմների խոսքերով՝ ինքն «աղաչում էր, որ Դեփը հրաժարվի նկարահանումներից»։

Ըստ սցենարի՝ ամերիկացի զբոսաշրջիկ Ֆրենկ Թեյլորը (Դեփը) մտնելով լոգախցիկ՝ պետք է բարձրացներ Ինտերպոլի գործակալ Կարա Մեյսոնին (Ջոլիին), սեղմեր պատին և կրքոտ համբուրեր։

Ջոնի Դեփը և Վանեսա Պարադին արդեն 12 տարի  ամուսնացած են։ Չնայած Դեփը հրաժարվեց ֆիլմում չնկարահանվելուց, սակայն անսաց կնոջ հորդորներին և այդքան բաց տեսարանում չնկարահանվեց։

Այս խորագրի վերջին նյութերը