Լրահոս

12.11.2010 14:43


Սոցապ ծառայությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են Վազգեն Խաչիկյանի պաշտոնանկության լուրը

Սոցապ ծառայությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են Վազգեն Խաչիկյանի պաշտոնանկության լուրը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մամուլում լուրեր են շրջանառվում, թե Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանն ազատվել է պաշտոնից։

«7օր»-ի հետ զրույցում Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Մինաս Մինասյանն ասել է, թե նման տեղեկատվություն չունի։

-Համենայնդեպս, ես նման տեղեկատվություն չունեմ։ Ես ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել,-ընդգծել է նա։

-Իսկ ո՞վ կարող է ստույգ տեղեկություն տալ,-հետաքրքրվել է «7օր»-ը։

-Երևի թե միայն ինքը կարող է ասել,-պատասխանել է Մինաս Մինասյանը։

Մեր խնդրանքին՝ Վազգեն Խաչիկյանի հետ կապ հաստատելու համար որևէ  կոորդինատ փոխանցել ՝ նա արձագանքել է. «Ես ինքս էլ չեմ կարողանում կապ հաստատել նրա հետ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը