Քաղաքական ուժերը շո՞ւտ են սկսել նախապատրաստվել ընտրություններին
Արտահերթ ընտրությունների վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանելիս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե հարցը պետք է տրվի հետևյալ կերպ. «Ոչ թե՝ կլինե՞ն, իրատեսակա՞ն են և այլն արտահերթ ընտրությունները, թե՞ ոչ, այլ՝ անհրաժե՞շտ են արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ»։
-Ա՛յ, այդտեղ կլինի ճշմարտության պահը, և այդ հարցին պատասխանելիս կերևա՝ այդ գործիչը սպասարկում է ռեժիմի՞ն, պատրաստ է հաշտվե՞լ այս իշխանության գոյության հետ, թե՞ համարում է, որ անհրաժեշտ է օր առաջ օրինական, մաքուր իշխանություն ձևավորել,-ասել է նա։
Ինչ վերաբերում է ՀԱԿ ռազմավարությանը, Լևոն Զուրաբյանը նշել է, որ իրենց գործը հենց արտահերթ ընտրությունների նախադրյալներ ստեղծելն է.
-Մենք ոչ թե պահանջում ենք արտահերթ նախագահական ընտրություններ, այլ ստեղծում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Մեր գործը դրա մեջ ենք տեսնում. ոչ թե պահանջելու, այլ ձևավորելու այնպիսի մթնոլորտ, որ դրանք վերջապես տեղի ունենան։
Այդ իսկ պատճառով, ըստ նրա, տատանվողներին և խուսափողներին պետք է դնել այնպիսի վիճակի մեջ, որ նրանք կողմնորոշվեն, թե ինչ է իրենց ասելիքը, և ի վերջո սեղմվի օղակը իշխանության շուրջը։
Նա նաև նշել է, որ իր կարծիքով Հայաստանում առաջին անգամ, մի կողմ դնելով ՀԱԿ-ին, մնացած քաղաքական ուժերը շատ շուտ են սկսել խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունը, ինչն աննախադեպ է։

7or.am