Գարնանը Հրազդանի կիրճում փլուզված հենապատի տեղում այսօր կառուցված է նոր ու անվտանգ հենապատ: Կրող գրունտներից սկսած երկաթբետոնյա նոր հիմք է գցվել: Նախորդ դարի 50-ականներին կառուցված հենապատին արդեն փոխարինում է նորը: Մոտ օրերս կսկսվեն նաև սալիկապատման աշխատանքները։
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետը նշեց, որ ամենաբարդ աշխատանքներն արդեն իրականացված են. «Հենապատի կրող բետոնյա մասը լրիվ ավարտված է: Շինարարներն անցել են հարդարման աշխատանքներին, իսկ վերևի հատվածում նախատեսված են ճանապարհի նորոգման աշխատանքներ»։
Արդեն տեսանելի է նաև փլուզված ճանապարհի տեղում կառուցված նոր երթևեկելի գոտին: Այստեղ այժմ հողային ու խճային աշխատանքներ են իրականացվում: Եվս մի քանի օր, և ճանապարհը երթևեկելի կլինի:
Ճանապարհի ու հենապատի փլուզման հետևանքով կիրճի այդ հատվածում առաջացել էր մոտ 7-8 մետր խորությամբ փոս: Ստեղծվել էր վթարավտանգ իրավիճակ, անանցանելի էր դարձել Պռոշյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը:
Վերականգնվել է Հրազդանի կիրճի հենապատը

բյուջեից 750 մլն դրամ է հատկացվել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն