Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի զոհերի հիշատակին
Այսօր,ի հիշատակ 1988թ.-ի փետրվարի 27-29-ը Սումգայիթի ջարդերին զոհ դարձած անմեղ հայերի, Մոսկվայում ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղիկների տեղադրման արարողություն,Սուրբ պայծառակերպություն եկեղեցում տեղի է ունեցել նաև մոմավառություն:Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից:
Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ու Մոսկվայի հայ համայնքային կառույցների ղեկավարներ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանի խոսքով՝ 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգալի իրադարձություններն առ այսօր չեն ստացել համապատասխան իրավական և քաղաքական գնահատական:
«Ադրբեջանն այսօր էլ փորձում է սեփական ժողովրդից խորը քողարկել Սումգայիթի մասին ճշմարտությունը: Այդ նպատակին են ծառայում նաև Աղդամի մոտակայքում 25 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է ամբողջովին խեղաթյուրված և կոչում է «Խոջալուի»՝ կատարվածը հայերին վերագրելու և իրական վայրն ու այն իրականացնողներին քողարկելու նպատակով», - նշել է դեսպանը:
Օլեգ Եսայանի խոսքով՝ այսպես կոչված «Խոջալուի դեպքերն» Ադրբեջանն օգտագործում է քաղաքական և գաղափարաքարոզչական նապատաներով՝ փորձելով ստվերել Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում տեղի ունեցած հայ բնակչության ցեղասպանությունը:
Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի զոհերի հիշատակին
Այսօր, ի հիշատակ 1988թ.-ի փետրվարի 27-29-ը Սումգայիթի ջարդերին զոհ դարձած անմեղ հայերի, Մոսկվայում ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղիկների տեղադրման արարողություն, Սուրբ պայծառակերպություն եկեղեցում տեղի է ունեցել նաև մոմավառություն: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից: