Աշխարհ

01.03.2017 10:20


Թրամփը հանել է մուտքի արգելքն Իրաքի քաղաքացիների համար

Թրամփը հանել է մուտքի արգելքն Իրաքի քաղաքացիների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքը բացառել է «սև ցուցակում» հայտնված երկրների շարքից, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելվում է։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը՝ Սպիտակ տան իր աղբյուրին հղումով։

Վերջինի տվյալներով՝ Պենտագոնն ու Պետդեպը ճնշում են գործադրել նախագահի վարչակազմի վրա՝ ուշադրություն հրավիրելով ԻԼԻՊ–ի դեմ պայքարում Իրաքի վճռորոշ դերի վրա, և դրա հետ կապված՝ կոչ են արել Սպիտակ տանը վերանայել դիրքորոշումն այդ երկրի հանդեպ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը ներգաղթի մասին նոր հրամանագիր կստորագրի այսօր՝ մարտի 1–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը